Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ցուցահանդես՝ Երևանի մետրոպոլիտենում

Մայիս 07,2022 14:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում բացված` «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների վերատպությունների էքսպոզիցիան։

Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Սեդրակ Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պատրաստ է  աջակցել արվեստագետներին և մետրոպոլիտենի դռները միշտ բաց են նման նախաձեռնությունների համար:

 

 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: