Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հուժկու երթով եւ պայքարով ստիպեցինք համաշխարհային ուժային կենտրոններին վերանայել ՀՀ-ի վերաբերյալ իրենց պլանավորումները»․ Ղազինյան

Մայիս 11,2022 23:20

«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ամբողջ աշխարհին համոզել են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը համակերպվել են պարտության հետ, հաշտվել են Արցախի կորստի հետ, որ չեն ուզում  ունենալ պետություն, չեն ուզում իրենց հայրենիքում ապրել։ Բայց վերջին տասը օրվա ընթացքում ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերելով այս տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հուժկու երթերին եւ ձեր ձեւակերպած պահանջին, դուք կոտրեցիք այդ թեզը։ Մենք  ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ մենք չենք հաշտվել պարտության հետ, որ մենք երբեք չենք հրաժարվելու Արցախից։ Մենք ապրում եւ ապրելու ենք հավերժական Հայաստանում»,-այս մասին այսօր Դիմադրության շարժման հանրահավաքում  ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա ասաց՝  համաշխարհային ուժային կենտրոնները լսելով Նիկոլ Փաշինյանին եւ Ալիեւին իրենց պլանավորումն  իրականացրել էին այն հիմքի վրա, որ հայ ժողովուրդը  հրաժարվել է Արցախից, չի ուզում ունենալ պետություն․«Եւ հիմա ձեզանից յուրաքանչյուրն իր կանգուն, իր ամրությամբ, ոգով եւ մտքով ստիպեց ամբողջ աշխարհին վերանայել Հայաստանի եւ հարավային Կովկասի  վերաբերյալ իրենց ունեցած բոլոր պլանավորումները։ Ներկայումս վերագծվում են բոլոր պլանները եւ հայկական գործոնը շարունակելու է մնալ որոշիչ եւ հայ ազգը շարունակելու է ապրել իր պատմական հայրենիքում։ Մեր կարեւոր փաստի արձանագրում՝ հաճախ ենք լսում՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ, մարդասպան։ Սրանք քաղաքական հայտարարություններ չեն, սա այլեւս ապացուցված փաստ է։ Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքի 299-րդ Հոդվածով այլեւս փաստարկված պետական դավաճան է, դուք չեք  գտնի որեւէ պրոֆեսիոնալ իրավաբանի, որը կվիճարկի այս հանգամանքը , որ ՆԻկոլ Փաշինյանը պետական դավաճան է։ Նրա վերջին խոստովանությունը՝ ԱԺ-ում ուղիղ վկայությունն է այն բանի, որ 44-օրյա պատերազմը պլանավորված եւ նպատակադրված, լավ մշակված պատերազմ էր, իսկ զոհերն անհրաժեշտ էին իշխանությունը պահելու համար»։

Ղազինյանի խոսքով՝ Փաշինյանի ճակատին հավիտենական դաջված է պետական դավաճանի  եւ մարդասպանի պիտակը, որից Փաշինյանն ու իր սերունդները այլեւս երբեք չեն ազատվելու․«Կեցցե՛ հայ ազգը, հայ մարդը, կեցցե՛նք մենք բոլորս, որ մեր պայքարով ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031