Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին

Մայիս 12,2022 23:30

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի  քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում`  ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված՝ հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին,  ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քաղաքական ընդդիմության հավաքի հիշյալ մասնակցին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկմանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված կարգով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031