Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները շրջափակել են կառավարության երրորդ մասնաշենքը

Մայիս 13,2022 18:30

Կառավարության երրորդ մասնաշենքին, որը ցուցարարներն արդեն տեւական ժամանակ շրջափակած են պահում՝ շեղվելով հայտարարված երթուղուց, կարմիր բերետավորներ մոտեցան: Ցուցարարները նրանց դիմավորեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ցույցի կազմակերպիչները հավաքվածներին հորդորեցին՝ վիճաբանության մեջ չմտնել ոստիկանության ներկայացուցիչների հետ եւ բռունցքները վեր պարզած կանգնել, ոստիկաններին էլ հորդորեցին՝ «մարդկանց չբռնել», քանի որ խաղաղ անհնազանդության գործողություն է:

Պայթեցին նաեւ՝ «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «ոստիկանը մեր եղբայրն է», «Արցախ»  վանկարկումները:

Ռազմահայրենասիրական երգ է հնչում, ցուցարարները պարում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031