Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք՝ Վահրամաբերդում․ պայթյունից հովիվն է մահացել

Մայիս 13,2022 18:40

Այսօր կեսօրին՝ ժամը  15․30 սահմաններում պայթյունից մահացել է Վահրամաբերդ գյուղի 56 տարեկան հովիվը։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հովիվը, որի անունը Դերենիկ է, մտել է Գյումրու 102-րդ ռազմաբազային հանձնված տարածք՝ կրակադաշտ, որտեղ վերջին  մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, սակայն ամենայն հավանականությամբ հին զորավարժանքներից մնացած պայթուցիկ է եղել։

«Իրավունք  չկա այնտեղ մտնելու, երևի անասունն է մտել այնտեղ, ինքը՝ հետևից, 200 մետր հեռավորության վրա եղել են ռուս զինծառայողներ։ Սիրտս չտարավ մարմինը տեսնել, պայթյունը լսել եմ։

Այս պահին և ռուսական 102-րդ ռազմաբազային փորձագետներ են այստեղ, նաև մեր զինվորական դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները», -ասաց Կարեն Արշակյանը

Հովիվը չորս երեխա ուներ։

Այդ նույն տարածքում՝ 2013 թվականի ապրիլին ականի պայթյունից զոհվել էին երկու երեխաներ ՝10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:

Դա Վահրամաբերդ գյուղի արոտավայրն էր,  որը, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 1997 թվականին ստորագրված պայմանագրի, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվել էին երեխաները։ Արթուր Մկրտչյանը ընկերոջ հետ հաց էր տարել իր հովիվ հորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031