Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն իր օրինական պահանջին չենթարկվող քաղաքացուն գրկած հանում է երթեւեկելի մասից»․ ՔՊ պատգամավոր

Մայիս 18,2022 12:51

«Անհնազանդության քաղաքական ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունները ես ինքս համարում եմ իրավաչափ, հանդուրժողական եւ արհեստավարժ»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը։

«Հանդուրժողական, որովհետեւ որեւէ հատուկ միջոց չի կիրառվել։ Անգամ պաշպանական հատուկ միջոցներ չեն կիրառվել, օրինակ՝ սաղավարտ։ Այն անձանց, որոնք հայտարարում են, թե անհամաչափ ուժ է կիրառվում, խորհուրդ կտայի համեմատել այլ երկրներում նման միջոցառումների անցկացման ոճի հետ»,-հավելեց նա։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

Արմեն Խաչատրյանի խոսքով․ «Որեւէ զարգացած երկրում չեք տեսնի, որ նման զանգվածային միջոցառումների ժամանակ չօգտագործվի վահան, սաղավարտ, ռետինե մահակ, իսկ մենք ականատես ենք, որ ոստիկանը իր օրինական պահանջին չենթարկվող քաղաքացուն գրկած հանում է երթեւեկելի մասից։ Երբ խախտվում են այլոց իրավունքները, ոստիկանությունը պետք է ապահովի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031