Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպեր, մի թափեք վրեն, մի՛ թափեք». Լարված իրավիճակ՝ Երեւան-Սեւան մայրուղում

Մայիս 27,2022 14:45

Երեւան-Սեւան մայրուղում լարված իրավիճակ էր: Դիմադրության շարժման անդամները փակել էին Երեւան-Սեւան ճանապարհը: Անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանները փորձում էին ուժ կիրառել ու բացել ճանապարհը, քաղաքացիներից մեկն ընկավ: «Ախպեր, մի թափեք վրեն, մի՛ թափեք»,- խնդրում էին քաղաքացիները: Ոստիկանները քաշքշելով՝ բերման էին ենթարկում:

Ընդդիմության ներկայացուցիչները փակել էին նաեւ Լոռու մարզում Սպիտակ-Վանաձոր ճանապարհը: Բայց այստեղ կարծես համագործակցություն կար ոստիկանության հետ: Նրանք վանկարկում էին՝ «միություն, պայքար, Հայաստան»: Ցուցարարները հորդորում էին արժանապատվություն ունենալ ու ունենալ «առանց թուրքի Հայաստան. «Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության, հանուն մեր բոլորի արժանապատիվ ապագայի: Հայաստանի իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման ու մեզ պետք չէ թուրքի շահը սպասարկող իշխանություն»:

Արցախի դրոշը մի քանի րոպե փակված ճանապարհին ծածանելուց ու ելույթ ունենալուց հետո ակտիվիստները սեղմեին ոստիկանների ձեռքն ու բացեցին ճանապարհը:

Դիմադրության շարժման անդամները ավտոերթեր են իրականացնում նաեւ Երեւանից դուրս այլ հատվածներում՝ Նոյեմբերյանում, Կոտայքի մարզում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031