Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ պարոն Ջհանգիրյանը ճարպիկ լինի, պատասխան է տալու». Աղվան Վարդանյան

Հունիս 02,2022 19:55

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ի թիվս այլոց, ճեպազրույցում Քննչական կոմիտեին եւ ԲԴԽ-ին էլ անդրադարձավ. «Քննչական կոմիտեն անընդհատ գործեր է «կարում» շարժման մասնակիցների վրա, նույն պատասխանատվությունը նա է կրելու: Հաջորդը ԲԴԽ-ն է՝ Գագիկ Ջհանգիրյան սիրուն տղայի ղեկավարությամբ, որը դատարաններն ուղղակի կառավարում է, մարդկանց ապօրինի կալանքները կազմակերպում է իր թեթեւ ձեռքով… Որքան էլ պարոն Ջհանգիրյանը ճարպիկ լինի, ինքը եւս պատասխան է տալու»:

Աղվան Վարդանյանը հավելեց. «Պատասխան է տալու Ներքին զորքերի ղեկավարությունը, պատասխան են տալու հարկային, մաքսային ծառայությունները, որոնք ամեն կերպ ճնշում են գործարարների վրա, փորձում ստուգումներ իրականացնել, որ հանկարծ մարդիկ չմասնակցեն ընդդիմության շարժումներին»:

Նա առաջարկով հանդես եկավ.«Ես ուղղակի կառաջարկեի պաշտպանության բանակի մեր պաշտոնաթող գեներալներին, գնդապետներին, թասիբ, արժանապատվություն, այս երկրի հանդեպ ծառայություն ունեցող մարդկանց, ոստիկանության արժանապատիվ սպաներին, նախկին գեներալներին, գնդապետներին, որոնք շատ լավ գիտեն  ոստիկանությունը, նույնը վերաբերվում է ԱԱԾ-ի պաշտոնաթող գեներալներին ու գնդապետներին, որ 20-30 հոգով հավաքվեն, գնան մտնեն Վահե Ղազարյանի մոտ:

Գեներալներով գնդապետներով, մտնեն Պաշտպանության նախարարի, ԱԱԾ պետի մոտ, ասեն՝ ամոթ է, էս ինչ եք անում, մասնակից եք լինում պետության կործանմանը եւ անձնական պատասխանատվություն եք կրելու դրա համար, մենք այս երկիրը եւ Արցախն այսքան տարի չենք պահել-պահպանել, որ ինչ-որ մեկը ինչ-ինչ (կբացահայտվի ժամանակին) ու անձնական վախկոտության  պատճառով կործանի այն: Տեսնում եք՝ ինչպես չի պատասխանում Ալիեւի հոխորտանքներին:

Թող գնան ասեն՝  հավաքեք Ձեզ, դուք պետությանը պետք է ծառայեք, ոչ թե մեկ անձի: Հիմա վաղն  այն օրն է, մենք պետք է  առավելագույն թվով արժանապատիվ քաղաքացիներ ունենանք այստեղ, որպեսզի հստակ այդ ջրբաժանը, ինչպես ասում է Իշխան Սաղաթելյանը, գծվի:

Արժանապատիվ պայքարն է հակահայ տեսակի դեմ: Ես ձեզ վստահեցնում  եմ, ամեն ինչ անցնելու է, ոչինչ հավերժ չէ եւ իմ թվարկած մարդիկ, առնվազն 15-20 հոգին պատասխան են տալու օրենքի, դատարանի առաջ, իսկ մյուսները պետք է հասկանան, որ դեռ ետքայլի ճանապարհ ունեն, դեռ կարող են այս գերությունից ազատվել, այլապես պետության, արժանապատվության կորստի այս խարանը դաջվելու է նրանց սերունդների վրա»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ընդդիմությունը գնալու է խորհրդարան, բայց իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են գալ, որն է պատճառը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչո՞ւ են հրաժարվում գալ՝ ամաչո՞ւմ են, սարսափո՞ւմ են…Մենք միշտ ասել ենք, որ մեր օրակարգը սա է, ունենք ազգային, պետական կարմիր գծեր, որոնցից նահանջելը դավաճանություն է, հիմա նրանք հրաժարվում են:

Նախկինում  էլ, երբ ԱԺ գնում էինք, այս օրակարգերը բերել ենք, նրանք միշտ խուսափել են՝ մեկ մարդու ցուցումով, 5-10 մարդկանց ստորության պատճառով, անհամար վիճակի մեջ դնելով տասնյակ ու տասնյակ պատգամավորների, որոնք հայ մարդիկ են, գիտակցում են այս ամենի կործանարար ընթացքը…Իսկ եթե այնպես պատահի, որ  վաղը գան, կտեսնենք, թե ինչպես են բացատրում, որ Ալիեւը պետք է որոշի Հայաստանի սահմանները, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում եւ շատ արագ հայաթափվել, ինչքան էլ Արայիկ  Հարությունյան ասված նախագահիկը էնտեղից ուրիշ բաներ խոսի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930