Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Կարելի է մեր թիմի հաղթանակը ավելի գնահատել, քանի որ այն ձեռք բերվեց նման պայքարում»

Հունիս 04,2022 21:42

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում  Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին տուրի շրջանակներում ընդունեց Իռլանդիայի ընտրանուն եւ հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Միակ գոլը 74-րդ րոպեին հեռահար հարվածով հեղինակեց Էդուարդ Սպորցյանը:

Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց, որ խաղը տեւում է 90 րոպե: Բնականաբար, թիմերն առաջին խաղակեսում թարմ էին: Առաջին խաղակեսում իռլանդացիներն էին վերահսկում գնդակը, սակայն մեր դարպասի մոտ գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին, բացի մեկից: Երկրորդ խաղակեսում մենք որոշ փոփոխություններ մտցրեցինք, որոշ բաներ շտկեցինք եւ սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը: Մեր թիմը կարողացավ շատ լավ գործողություն կատարել եւ գրավեցինք մրցակցի դարպասը: Կարելի է մեր թիմի հաղթանակը ավելի գնահատել, քանի որ այն ձեռք բերվեց նման պայքարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930