Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյանը քաղբանտարկյալ է՝ ԵԽԽՎ-ի բանաձեւով ընդունված սկզբունքների հիման վրա. Նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի մի քանի ժամից. Պաշտպան

Հունիս 07,2022 20:44

«Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է՝ ԵԽԽՎ-ի բանաձեւով ընդունված սկզբունքների հիման վրա»,-այս մասին այսօր դատարանի բակում ասաց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը: Այսօր Աջափնյակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը:

Փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի մի քանի ժամից։ Նրա խոսքով, Գերասիմ Վարդանյանի կալանքի երկարացման քննության ժամանակ իրենց առարկություններն ամբողջ ծավալով ներկայացրել են. «Ես նշեցի, որ անձի քաղաքական հետապնդման մասով Եվրադատարան հետագայում չեմ դիմելու, չեմ ուզում, որ իմ անունը պետության դեմ գրվի, նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ Գերասիմ Վարդանյանը, բայց հոգ եմ տանելու, որ բոլոր այն անձանց շրջանակը, որոնք մասնակցել են այս քաղաքական հետապնդմանը՝ սկսած հասարակ կատարողներից վերջացրած նախագծողներով, ենթարկվեն քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Անկախ նրանից՝ իշխանությունը մնա, թե փոխվի այդ անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»:

Փաստաբանի խոսքով, Գերասիմ Վարդանյանը պինդ է, նրա կամքը անկոտրում է, հասկանում է, որ անազատության մեջ է, որովհետեւ սկզբունքներին չի դավաճանել. «Նա պատրաստ է սրա համար նստել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց․ «Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930