Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց հերոս Գոռ Հակոբյանի նկարների ցուցահանդեսը

Հունիս 10,2022 18:20

Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Հակոբյանի նկարների ցուցահանդեսը: Գոռը ծնվել է 1992 թվականի մարտի 21-ին, Լոռու մարզի Ջիլիզա գյուղում: Հենց ծննդավայրն էլ իր գեղեցիկ բնությամբ՝ ազդեցությունն է ունեցել Գոռի աշխարհայացքի ձեւավորման վրա:

«Իր մանկությունն անցել է Ջիլիզա գյուղում, որն ունի հրաշալի բնություն ու այդ միջավայրն իր կյանքը փոխեց, երեւի նաեւ հենց բնությունն է, որ իրենց դարձրեց այն մարդը, ինչ-որ ինքը կա: Սիրում էր առանձին նկարել: Գործընթացին ներկա չեմ գտնվել, որ մի անգամ ներկա լինեմ, թե ինչպես է մի նկար սկզբից մինչեւ վերջ նկարում»,-պատմում է Գոռի եղբայրը՝ Գեւորգը:

Գոռ նկարչի մասին մասնագետները բարձր կարծիք ունեն, երիտասարդ ու միաժամանակ տաղանդավոր նկարչի թռիչը, ցավոք կիսատ մնաց. «Բավականին հետաքրքիր ու լավ գործեր ունի, հատկապես կոմպոզիցիոն աշխատանքները, ֆիգուրատիպ, մտածելակերպը գունային մտածելակերպը, գծի գիծը, ամեն ինչ հրաշալի է: Ցավում եմ, որ այսպիսի հրաշալի ու տաղանդավոր մարդն այլեւս մեզ հետ չէ»,- ասում է գեղանկարիչ Աշոտ Հախոյանը:

Եղբայրը պատմում է, որ Գոռի մոտ նկարելու հանդեպ սերը հարազատները զգացել են դեռեւս փոքր տարիքից: Իսկ սերը առ հայրենիք յուրահատուկ է եղել: Բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալական նամակներ են ստացել՝ մարտական բարձր պատրաստության համար:

2016 թվականին Գոռը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Իսկ 2020 թվականին կամավոր մեկնել է մասնակցելու արդեն 44-օրյա պատերազմին: Գոռը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ:

Իսկ Գոռի նկարները մի քանի օր կզարդարեն Վանաձորի կերպարվեստի թանգարանի պատերը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930