Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարը նախորդ տարի միայն 3-ական ավտոմեքենա է վաճառել ու գնել․ «Ժողովուրդ»

Հունիս 23,2022 09:04

Երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան Մհերյանի մասին: Պարզվում է՝ Մհերյանը մինչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. վերջերս նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ավելին՝ Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու եւ վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից:

Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել: Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ Մհերյանը վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այս, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա եւ 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford: Սրան զուգահեռ նկատենք, որ Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz`50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով:

Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ:

Բայց սա դեռ ամենը չէ. Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ է գնել, նաեւ մեկ ավտոտնակ Մհերյանն ունի Նոր Նորքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի եւ 32 հազար դոլարի չափով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930