Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում. «Ժողովուրդ»

Հունիս 24,2022 10:23

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է:

Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում:

Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում:

Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930