Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի նախագահ եք, ո՞րն է պատճառը, մոտիվացիան, որ գերադասում եք Վճռաբեկ դատարանի դատավոր աշխատել». Բագրատյանը՝ Հրաչ Այվազյանին

Հունիս 27,2022 12:16

Այսօր ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավորներ, Վարչական պաղատի դատավոր, սկզբում քվորում չկար: Գրանցվել էր 45 պատգամավոր, քվորում լինելու համար անհրաժեշտ է 54: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ կան, հորդորեց եւս մեկ անգամ գրանցվել: Երկրորդ փորձի ժամանակ 52 պատգամավոր էր գրանցվել: Հակոբ Արշակյանը հորդորեց պատգամավորներին զբաղեցնել տեղերը ու նորից նախապատրաստվել գրանցման: Երրորդ փորձից հետո ստացվեց: Գրանցվեց 64 պատգամավոր:

Վճռաբեկ դատարանի պալատների թիվը ավելացել է ու այդ պալատներում դատավորի թափուր հաստիքներ են առաջացել: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին (լուսանկարում), որը Վարչական դատարանի նախագահն է:

ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը թեկնածու Հրաչ Այվազյանից հետաքրքրվեց դատարանների ծանրաբեռնվածությունից: Այվազյանը պատասխանեց, որ որքան վարչական մարմիների կողմից խնդիրները շատ են, այնքան դատարանները ծանրաբեռնվում են. «Նախկինում արդեն իսկ կատարված փոփոխությունների արդյունքում Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի հետ կապված որոշման արդյունքում դատարաների բեռը որոշ չափով թեթեւացել է: Մյուս ոլորտներում էլ կարելի է նմանատիպ որոշումներով բեռը թեթեւացնել»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց. «Դուք դատական համակարգում բարձր պաշտոն եք զբաղեցնում՝ դատարանի նախագահ եք ու ո՞րն է պատճառը, մոտիվացիան, որ այդ բարձր պաշտոնը ունենալու պարագայում գերադասում եք Վճռաբեկ դատարանի դատավոր աշխատել»:

Այվազյանը պատասխանեց, որ բարձր դատարան արտահայտությունը ինքնին կարող է մոտիվացիա համարվել անձի համար, որ թեկուզ Վարչական դատարանում դատավորի պաշտոնը զբաղեցնելով՝ ձգտում ունենա ավելի բարձր դատական ատյանում պաշտոնավարելու ու իր ներդրումն ունենալու օրենսդրական առաջընթացին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930