Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին՝ մեկ վայրում

Հունիս 27,2022 16:21

Ուրախալի լուր. Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի հունիսի 16-24 «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում։

Կարգավիճակը՝
✅Հայկական մուֆլոնը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»,
✅ Բեզոարյան այծը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։

Հիշեցնում ենք, որ՝
‼️ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։
Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով։

Շրջակա միջավայրի նախարարություն