Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին բռնցքամարտի կրտսեր պատանիների Հայաստանի չեմպիոնները

Հուլիս 03,2022 00:05

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին ավելի քան 200 պատանիներ եւ աղջնակներ:

Աղջիկների պայքարում ոսկե մեդալի արժանացան. 40 կգ՝ Անի Մխիթարյան, 44 կգ՝ Համեստ Աֆրիկյան, 48 կգ՝ Անահիտ Հարությունյան, 70 կգ՝ Մարի Սարգսյան:

Տղաները հանրապետության չեմպիոններին որոշեցին 15 քաշային կարգերում: 40 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան, 42 կգ՝ Էրիկ Ապերյան, 44 կգ՝ Սարգիս Թառլոյան, 46 կգ՝  Հայկ Հովսեփյան, 48 կգ՝ Արսեն Դարբինյան, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյան, 52 կգ՝ Մարտին Սահակյան, 54 կգ՝ Հայկ Դովլաթյան, 57 կգ՝ Ալեն Ստեփանյան, 60 կգ՝ Արտյոմ Քեշիշյան, 63 կգ՝ Գագիկ Խաչատրյան, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյան, 75 կգ՝ Հայկ Ղահրամանյան, 80 կգ՝ Ռաֆիկ Խաչատրյան, 90 կգ՝ Ալեքս Չապինյան:

Առաջնության արդյունքներով կկազմավորվի հավաքական թիմ, որը կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ հուլիսի 5-ին կմեկնարկի ավագ տարիքային խմբի պատանիների Հայաստանի առաջնությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031