Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, նման վիճակը անխուսափելիորեն բերելու է արտահերթ ընտրությունների». Տիգրան Խզմալյան

Հուլիս 03,2022 16:33

Օրերս վարչապետը կրկին հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Թե այդ հանդիպումներն ի՞նչ արդյունավետություն ունեն, որեւէ տեսանելի արդյունք տալի՞ս են, թե՞ ֆորմալ բնույթ են կրում՝ խորհրդակցական ժողովի նիստին մասնակցած Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Եթե այդ հանդիպումները լինեին ֆորմալ, ես գոնե այնտեղ չէի լինի: Այդ հանդիպումները իսկապես ազդեցություն են թողնում ու Փաշինյանը մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել է: Փաստորեն, ստեղծված իրավիճակում, երբ մենք խորհրդարանական երկիր հանդիսանալով չունենք գործող խորհրդարան, որովհետեւ, համաձանեք, երեք կուսակցություն ունեցող խորհրդարանի երկու կուսակցությունները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքների, օրենսդիրի գործունեությունը փաստորեն պարալիզացված է, մենք, որպես արտախորհրդարանական  ուժեր, փորձում ենք համալրել այդ կառուցողական ընդդիմության գործառույթը: Այսպես թե այնպես, կարծում եմ, որ վերջին ամիսներին, հատկապես ուկրաինական պատերազմի սկզբից դա մեզ հաջողվում է: Ես դա պնդում եմ՝ որպես Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ:

Մեր հանդիպումները փակ ձեւաչափով են ու մենք խոստացել ենք միմյանց չբարձրաձայնել քննարկվող հարցերի մասին, որովհետեւ այնտեղ քննարկվում են բավական զգայուն հարցեր: Միայն կարող եմ ասել, որ վերջին հանդիպմանը ես առաջարկեցի մի թեմա ու այդ հարցը դրվեց օրակարգի մեջ՝ Հայաստանի եվրաինտեգրման անհապաղ դարձած խնդիրները, քանի որ մեր տարածաշրջանի երեք երկրներից երկուսն ստացել են թեկնածուի կարգավիճակ: Քննարկման մեծ մասը դրան էր նվիրված»:

Հարցին՝ դուք խոսեցիք խորհրդարանական աշխատանքի պարալիզացման մասին, ընդունո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, որ ճգնաժամ կա, որովհետեւ զուտ խորհրդարանում ասում են՝ խնդիր չկա, օրենսդիրն իր բնական հունով շարունակում է աշխատանքները՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ճգնաժամն ակնհայտ է: Կարելի է այսպիսի ֆորսմաժորային վիճակով էլ շարունակել, բայց դա լավ չի երկրի, հասարակության համար, հասարակության մի ստվար զանգված ներկայացված չէ ու ժողովրդավարական զարգացումների համար լավ չէ, իսկ Հայաստանի միակ փրկությունն է հիմա լինել, մնալ եւ ամրապնդել իր ձեւաչափը՝ որպես ժողովրդավարական երկիր: Դա մեր բոլոր հարցերի միակ լուծումն է, ուստի հենց ժողովրդավարական զարգացումները պահանջելու են այդ հարցի լուծումը: Ես չեմ կարող բնականաբար իշխող ուժի փոխարեն ասել ինչպես է դա լինելու ու ինչ լուծում են տալու նրանք, բայց կարծում եմ, նման վիճակը անխուսափելիորեն բերելու  արտահերթ ընտրությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Շատ լաւ, անհամբեր եմ այդ ընտրութիւններուն մասնակցելու իմ հիմնած կուսակցութեան հետ միասին՝ Հայաստանի Ափրիկյան Կուսակցութիւն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031