Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները

Հուլիս 05,2022 16:20

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մերձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031