«Ազատություն». Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու կոչով ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լրացում է մշակել 2023 թվականի Ազգային անվտանգության հատկացումների ակտում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատությանը» հայտնեց, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում լրացումն ընդունվելու դեպքում միայն այն քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում։
Այս լրացումից բացի կան նաև այլ պահանջներ։ Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը Պետդեպարտամենտից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները։
«Չորս բարեփոխում կա, որ տարբեր ձևերով փորձում է կրճատել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։ Մի քանիսը պարզապես նրա մասին են, որ ամերիկյան կառավարությունն որևէ ռազմական օժանդակություն չպետք է ուղարկի Ադրբեջան, ուրիշներն էլ կան, որ ասում են՝ «պետք է նայել, թե մինչև հիմա ռազմական օժանդակության ուղարկված գումարներն ինչ ազդեցություն են ունեցել Արցախի և Արցախի հարցի արդար լուծման վրա»։ Մի քանի այլ բարեփոխումներ էլ կան, որ մենք աջակցում ենք, դրանք էլ Թուրքիայի հետ են կապված, որ ներկայիս ամերիկյան կառավարությունը քննարկում է վաճառել թուրքիային F16 օդանավեր, և Հայաստանի հանձնախումբը ընդհանուր խմբակցություն է ստեղծել տարբեր՝ թուրք, քրիստոնյա և Միջին Արևելքով հետաքրքրված կազմակերպություններով, որ դեմ արտահայտվենք F16 օդանավերի վաճառքին Թուրքիային։ Երկու բարեփոխումներ կան, որ դրա հետ են կապված», – ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։
Կարդացեք նաև
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































