Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար. Վալերի Պեկրես

Հուլիս 08,2022 12:35

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ողջունելով Հրաչյա Սարգսյանին՝ Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության ծրագրերը՝ քաղաքային պլանավորման կոնկրետ ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031