Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան

Հուլիս 08,2022 14:10

Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան: Այնտեղ վարչապետի տիկնոջը դիմավորել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը:


Համայնքի ղեկավարն Աննա Հակոբյանին ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, սրահներում ցուցադրված աշխատանքները: «Կապանի ժամանակակից արվեստի թանգարան»-ը գործում է 1990 թվականի մայիսի 10-ից: Թանգարանը սուբվենցիոն ծրագրով նորոգվել է և վերաբացվել 2021 թվականին: Մշակութային կենտրոնի 6 սրահում ցուցադրված են կապանցի արվեստագետների, գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունները:


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սրահում ցուցադրվող իր աշխատանքներն է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Սարգսյանը:


Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:

Աննա Հակոբյանը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց նաև Կապանում իրականացվող շինաշխատանքներից: Գևորգ Փարսյանը հայտնեց՝ դրանք ակտիվ փուլում են, այժմ համայնքում կառուցվում է 3 բարձրահարկ շենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031