Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բոլոր սերունդների համար պարտքի զգացում է, բայց այսօրվա իրավիճակում մեր սերնդի համար սուր պահանջ է». Արտակ Ապիտոնյան

Հուլիս 08,2022 19:33

Ըստ Արտակ Ապիտոնյանի, ցեղասպանության վերապրումը, հայրենիքի եւ սփյուռքի միջեւ երկփեղկվածությունը պատմական պատասխանատվության շարքից են:

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որը նույնպես մասնակցում էր Մատենադարանում կազմակերպված «Ապագա Հայկականը»  համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը անդրադառնալով, հայ ժողովրդի պատմական պատասխանատվությանն ու  առկա մարտահրավերների վերաբերյալ հարցին, 3 նկատառում ներկայացրեց:

Ըստ Արտակ Ապիտոնյանի, ցեղասպանության վերապրումը, հայրենիքի եւ սփյուռքի միջեւ երկփեղկվածությունը, միմյանց նկատմամբ պարտականությունների եւ իրավունքների խնդիրը պատմական պատասխանատվության շարքից են: Սակայն պարոն Ապիտոնյանը գտնում է, որ ամենակարեւոր պատմական պատասխանատվությունը նախկին սերունդներից վերցնել այն ինչ ունենք եւ մի բան ավելացնելով՝ հանձնել հաջորդ սերնդին. «Սա բոլոր սերունդների համար պարտքի զգացում է, բայց այսօրվա իրավիճակում մեր սերնդի համար սուր պահանջ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031