Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ

Հուլիս 11,2022 14:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը:

Մինչ նիստի մեկնարկը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: