Լրահոս
Օրվա լրահոսը

Հայդարագան առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար

Հուլիս 19,2022 18:45

Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորեց հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա հաջողություն մաղթեց դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հայդարագան վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031