Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ եթերում արգելված կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի, եթե կոչի հեղինակին զգուշացնեն

Հուլիս 21,2022 22:50

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել։ Ըստ նախարարության, 2020 թվականին ընդունված այս օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ եւ բացթողումներ, որոնք վերացնելու համար էլ նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունները։

Նախագծում առաջարկված փոփոխությամբ, ըստ ԲՏԱ նախարարության, հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը: Օրինակ՝ «Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:»:

Բացի այս, նախագծում սահմանվում է՝ «Հեռարձակողները, օպերատորները և դիստրիբյուտորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդ տարվա իրենց հասույթի չափը։ Սույն օրենքով հասույթի հիման վրա հաշվարկ կատարելու պահին կարգավորող պետական մարմինը հիմք է ընդունում հասույթի չափի մասին ներկայացված վերջին տեղեկատվությունը»:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի եւ ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումի ներկայացմանը: Նախագծով սահմանվում է՝ ««Հանրային հեռարձակողը հանրային մուլտիպլեքսի միջոցով հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով»:

«Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան համաժամանակյա տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց` անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը սկսվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերից հետեւյալ հերթականությամբ՝ Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրեր (առանց հեղինակազորման եւ սլոթի օգտագործման լիցենզիայի գործող Հեռարձակողների), հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրեր մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողների տեսալսողական ծրագրեր եւ հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրեր»»:

Նախագծով վերանայվել է հանրային հեռարձակողի խորհրդի գործունեության հրապարակման կարգը եւ իրավասությունները, կարգավորող պետական մարմնի լիազորությունները:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031