Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը

Հուլիս 23,2022 22:42

Արցախի Հանրապետության  պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 23-ին ընդունել  է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ:

Պետական նախարարը կարևորել է հիմնադրամի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրած աշխատանքները և նշել.

«Պետության և բարեգործական կազմակերպությունների միջև ներդաշնակ փոխգործակցությունն առաջնահերթորեն պայմանավորում եմ կարիքների գնահատման և առավել ուղղորդված ու թիրախային գործունեություն ծավալելու մեջ: Կառավարությունը այս առումով վճռական է տրամադրված և պատրաստ է արդյունավետ համագործակցություն ունենալ»:

Իր հերթին Փիթեր Աբաջյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ուղղությունները, որոնք միտված են  պատերազմի հետևանքների հաղթահարմանն ու կենսական նշանակության այլ հարցերի լուծմանը:

Հանդիպման վերջում կողմերը մտքեր են փոխանակել համայնքներում կարողությունների հզորացման, կրթության և զբաղվածության վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031