Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կրտսեր պատանիները նախապատրաստվում են բռնցքամարտի ԵԱ-ին

Հուլիս 25,2022 21:50

Թուրքիայում կայանալիք բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ նախապատրաստվող Հայաստանի հավաքականը  Ծաղկաձորում է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ բռնցքամարտիկները ստուգողական մենամարտեր են անցկացրել Վրաստանի իրենց հասակակիցների հետ:

Տեղեկացվում է նաեւ, որ նախապատրաստության այս փուլը նվիրված է բռնցքամարտիկների ֆիզիկական որակները բարելավելուն, որի արդյունքներն ստուգելու նպատակով էլ տղաներից յուրաքանչյուրը երկու մենամարտ է անցկացրել: Նախապատրաստական հաջորդ փուլը կայանալու է Օլիմպավանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031