Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան․ «Բեյբի բում» էին ու ներգաղթ էին խոստանում, բայց մեր երկրի մշտական բնակչությունը պակասել է»

Հուլիս 29,2022 21:03

«Մենք դուրս ենք եկել պայքարի ոչ միայն անվտանգության, հայ մնալու, հայրենիքը պաշտպանելու, այլ նաեւ մեր հայրենիքում հային վայել լավ ապրելու համար։ Այս  իշխանությունը ոչ միայն  հայրենիքն է հանձնում, մեզ տանում է դեպի թրքացման, ամեն ինչ անում է, որ հայ մարդն իր բնօրրանում  ամեն հաջորդ օրն ավելի վատ ապրի,  որովհետեւ այս իշխանությունները չունեն ազգային նպատակ, չունեն ազգային երազանք։

Նրանց երազանքը միայն իրենց աթոռն ու պաշտոնը պահելու մասին է, որպեսզի կարողանան մանկուց երազած տավարի քյալլան ուտեն, կարողանան իրենց պարտքերը փակեն, հարստանան ու հարստացնեն իրենց շրջապատին։ Այս իշխանություններն իրենց նեղ շրջապատից դուրս, սոցիալական եւ  առողջապահական խնդիրներին անտարբեր են»,-այսօր այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքում ասաց «Հայրենիք» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ այս իշխանությունը չորս տարի երկիրը պահել է պարտքով․«Պետական պարտքը ավելացրել  են 40%-ով, նման  բան աշխարհում չկա, եթե կա էլ՝ այդ երկրներն հայտնվել են պարտքային ճգնաժամում։ Մեր վզին փաթաթում են պետական պարտք ու ասում են՝ խնդիր ենք լուծում, ասֆալտի տենդեր են անում, ասֆալտին  փռելու խոստումով եկան իշխանության, հիմա էլ ասֆալտ փռելով ամեն օր հարստանում են։ Պետական պարտքը 3,5  անգամ ավելի արագ է աճել, քան մեր երկրի տնտեսությունը։

Տնտեսական հեղափոխություն ասողն այսօր տարեկան 2,8% տնտեսական աճ է ապահովում։ «Բեյբի բում» էին խոստանում, ներգաղթ էին խոստանում, բայց փաստն այն է, որ մեր երկրի մշտական բնակչությունը  պակասել է 8300-ով, այն էլ այս նկարած վիճակագրությամբ։ Վստահեցնում եմ՝ մի քանի անգամ շատ է պակասել բնակչությունը, որովհետեւ մարդիկ չեն կարողանում ապրել, վախեցրել են, ստրկացման են տանում ու շատերը թողնում, հեռանում են»։

Նա ասաց, որ տնտեսական ակտիվությունն էլ պատահական արտաքին գործոններով է պայմանավորված։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031