Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները ոգեւորիչ հաղթանակներ են տոնում

Օգոստոս 03,2022 22:11

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց  ազգային հավաքականները Չեննայում ընթացող 44-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում պարտության են մատնել մրցակիցներին:

Տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի 2-րդ թիմի նկատմամբ եւ թիմային 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթանակն ապահովել են Սամվել Տեր-Սահակյանի  եւ Ռոբերտ Հովհաննիսյանի վաստակած 1-ական միավորները:

Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը

Մեր կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Անգլիային եւ արդեն 6-րդ հորիզոնակաանում է: Հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը բաժանել է միավորը:

Վաղը համաշխարհային օլիմպիադայում հանգստյան օր է: Իսկ մյուս օրը մեր տղաները խաղալու են ԱՄՆ-ի, կանայք՝ Իսրայելի հավաքականներիհետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031