Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանին պատկանող գույքերի նկատմամբ արգելանք է կիրառվել

Օգոստոս 08,2022 16:44
Mher Sedrakyan

Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» կայքից, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Սեդրակյանը օգոստոսի 11-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031