Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում դրամարկղից գումար էր հափշտակել

Օգոստոս 09,2022 17:34

Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:

Խանութի վաճառողուհին տվեց հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով՝ 520 հազար դրամ ու փախել:

Տարածքային քննչական մարմնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հայտնի դարձավ, որ հափշտակությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ:

Օգոստոսի 8-ի առավոտյան, ժամը 8.10-ին, իր տան մոտ տղամարդը ձերբակալվեց, ներկայացվեց նախաքննական մարմին և տվեց խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031