Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին․ Արսեն Թորոսյան

Օգոստոս 14,2022 14:13

ՀՀ առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները, իհարկե, հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։

Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ քովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՛ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՛ խուսափենք նման դժբախտ պատահարներից։

Հ.Գ. հուսամ այս պատահարից զոհեր և տուժածներ չենք ունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031