Լրահոս
Օրվա լրահոսը

Զորյան ինստիտուտը՝ Վահագն Դադրյանի գերեզմանի շուրջ մեկնաբանությունների վերաբերյալ

Օգոստոս 16,2022 16:54

Փոթորիկ մի բաժակ ջրում

Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ համաձայն իր կտակի եւ իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով եւ Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաեւ հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը եւ կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Հայաստան։

ՀՀ վարչապետի որոշումով ձեւավորվեց թաղման հատուկ հանձնաժողով, որը հատկացրեց հողակտոր Երեւան քաղաքի պանթեոնում։ Քաղաքային պանթեոնում իրենց վերջին հանգրվան են գտնում ազգային հերոսները եւ հայ ազգի այլ նշանավոր ներկայացուցիչները։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կազմակերպմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ պետական հոգեհանգիստ, որին ներկա գտնվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ եւ ակադեմիական հանրույթը։

COVID-19 համավարակի եւ 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին եւ զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը։ Դրա պատճառով պանթեոնում գերեզմանոցի բարեկարգման եւ գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես առկախվեցին:

Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն անհարկի շահարկում են այս հարցը, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից եւ անտեղի մեկնաբանություններից, որոնք միայն փոթորիկ են առաջացնում մի բաժակ ջրում։

Մարի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031