Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը

Օգոստոս 21,2022 16:36

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը:

Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031