Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր Արթուր Մկոյանը. ՆԳՆ-ն հրապարակել է նրա արձակած կրակոցների կադրերը. «Ալիք մեդիա»

Օգոստոս 25,2022 14:51 Share

«Ալիք մեդիա». Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է Ախալքալաքից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի արձակած կրակոցների կադրերը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։

Քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում Մկոյանը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:

Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։

Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել