Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իրենք փորձում են շեղել հարցը, այդ դեպքում մենք ասում ենք՝ ձեզ համարժեք պատասխանը հետեւյալն է․ գնացեք գրողի ծոցը. Արծվիկ Մինասյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2022 11:04

«Դիմադրություն» շարժման նպատակն Արցախի հայաթափման, Արցախի հանձնման գործընթացը կանխելն է եղել, եւ սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքը հանրության բազմաթիվ շերտերին ընդդիմադիր շարժման մեջ ընդգրկելու նպատակ ունի՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ իրենք առերեսվեցին մի իրավիճակի հետ, երբ հանրության մեծամասնությունը դեռեւս չի եկել այն գիտակցմանը, որ պետք է դուրս գալ փողոց, պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

«Այնուամենայնիվ, մեզ դեռ չի հաջողվել հանրության մոտ ձեւավորել այն լիարժեք պատկերացումը, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Եվ մարդկանց մոտ, մանիպուլյացիայի ազդեցության տակ՝ շատ-շատերի մոտ, որոնք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը տանում է երկիրը կործանման, նրանք սա տեսնում են որպես իշխանության համար պայքար»,- շեշտեց Մինասյանը։
ԱԺ պատգամավորը նշեց, որ հասարակությունը, քաղաքացիներն իրենք պետք է ընդդիմության առաջ իրենց պահանջները դնեն, պահանջեն փոխել ընդդիմության դեմքերին, իրենց օրակարգով առաջ գնալ եւ այլն։ Մինասյանը Հայաստանի ներկա իշխանությունների հեռացումը կարեւորագույն ու առաջնահերթ հարց է համարում՝ նշելով, որ վերջիններս պետականության հետ առերեսվող ոչ մի հատկանիշ չունեն, ավելին՝ մարդկային զրո հատկանիշներով են սկսել հանդես գալ։

Հարցին, թե ԱԺ նստաշրջանին խորհրդարանական ընդդիմության մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կա՞, թե՞ ոչ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց գործողությունները համարժեք են լինելու քաղաքական մեծամասնության գործողություններին։ Պատգամավորը նկատեց, որ Արցախի կամ Հայաստանի անվտանգության վերաբերյալ իրենց նախաձեռնություններն անտեսվել են խորհրդարանական մեծամասնության կողմից, ու եթե այդպես պետք է շարունակվի, ապա իրենք միայն մի համարժեք պատասխան ունեն նման քաղաքականությանը։

«Երբ որ իրենք խուսափում են, փորձում են մանիպուլյացիաների միջոցով շեղել հարցը, այդ դեպքում մենք ասում ենք՝ ձեզ համարժեք պատասխանը հետեւյալն է․ գնացեք գրողի ծոցը։ Սա է մեր պատասխանը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930