Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Արզումանյանի հետ կապված կան փաստական տվյալներ․ ԱԺ պատգամավոր. «Ա1+»

Սեպտեմբեր 05,2022 22:40

«Այս նախագծի անհրաժեշտությունը մեծ է, որպեսզի բանակը լինի պրոֆեսիոնալ և արհեստավարժ»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով ՊՆ նոր նախագծին ըստ որի քաղաքացին կարող է 24 մլն դրամ վճարելով Զինված Ուժերում ծառայել 4,5 ամիս և զորացրվել։

Ըստ պատգամավորի նախագծի ռազմավարությունը կայանում է նրանում, որ 18-20 տարեկան զինվորներին երկրորդային պլան են տանում, իսկ բարձր աշխատավարձ ստացող զինվորականները կդառնան առավել պրոֆեսիոնալ։

Անդրադառնալով այլ նախագծերի Արմեն Խաչատրյանը նշեց, որ 6 ամիս ծառայելուց հետո զինվորը կարող է ամսեկան 350-400 հազար աշխատավարձով 5 տարի ծառայել բանակում որպես պայմանագրային։

Ինչ վերաբերվում է Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի ձերբակալություններին, ապա պատգամավորը նշեց․ «Միքայել Արզումանյանի հետ կապված կան փաստական տվյալներ, սա լրջագույնս քննության առարկա է,  վերջնական գնահատականը կտա դատարանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930