Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա բոլոր հումանիտար խնդիրների լուծումն առանցքային առաջնահերթություն է». Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը

Սեպտեմբեր 09,2022 12:49

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:

 

«Ողջունում եմ Բաքվի կողմից հինգ հայ պահվող անձանց ազատ արձակումը Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցած քննարկումներից հետո: Առաջին անգամ հանձնումը տեղի է ունենում երկկողմանի, ինչը Ադրբեջանի և Հայաստանի արժանիքն է:

Առկա բոլոր հումանիտար խնդիրների լուծումն առանցքային առաջնահերթություն է»,- գրել է նա Twitter-ում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930