Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով

Սեպտեմբեր 09,2022 16:00 Share

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով.

2022թ. հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683 152 մարդ, որից 202 987-ը՝ պետական հատվածում, 480 165-ը՝ ոչ պետական:

Նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով:

Նախաճգնաժամային 2019թ. հուլիսի համեմատ աշխատողների թիվն աճել է ավելի քան 80 հազարով կամ 13.3%-ով:

Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին (7% աճ): Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով:

Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%: Ոլորտի աշխատողների թիվը 20.7 հազարից մոտեցել է 30 հազարի:

683 152 հոգուց մեծ մասը զբաղված են մանրամեծածախ առևտրի (122 252 մարդ), կրթության (111 088 մարդ), մշակող արդյունաբերության (79 379 մարդ), առողջապահության և սոցապ սպասարկման (48 996 մարդ) ոլորտներում:

Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34 311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930