Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվանեք ճանապարհ կամ միջանցք․ այն մեր ներքին գործերին խառնվելու առիթ է տալու 3-րդ երկրներին»․ փորձագետ

Սեպտեմբեր 09,2022 21:01 Share

«Դա հենց միջանցք է, որ կա։ Անվանեք ճանապարհ կամ միջանցք, բայց այն օգուտ չի կարող բերել։ Այն հնարավորություն կա դրանից օգտվող երկրներին խառնվել քո ներքին գործերին, եթե հանկարծ այդ ճանապարհին ինչ-որ բան կատարվի, կամ դժգոհ լինեն քո կողմից այդ ճանապարհի սպասարկումից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ճանապարհների ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն միջանցքի տրամաբանությամբ չի առաջնորդվում, եւ խոսքը ճանապարհի մասին է որից օգտվելու են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը՝ ասաց էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նա նշեց․ «Երբ քո տարածքը կամավոր հանձնում ես ուրիշին, դա սուվերենության անկում է։ Ժամանակին Գերմանիան Լեհաստանի տարածքով նման ճանապարհ ուներ դեպի Կալինինգրադ, որն այդ ժամանակ իրեն էր պատկանում։ Այդ ճանապարհի վրա ունեցած իրավունքների  միջոցով նա խառնվում էր Լեհաստանի ներքին գործերին։ Նույնը, փաստորեն, ուզում ենք մեր մոտ ստեղծել, եւ դրա դրական կողմերի մասին խոսել կարող է միայն նա, ով չի պատկերացնում»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, որ չնայած բարդություններին՝ շարժվում ենք խաղաղության օրակարգով, Արմեն Մանվելյանը նշեց․ «Խաղաղության օրակարգն իրականում այլընտրանք չունի։ Եթե բանակդ ուժեղացնում ես, ստեղծում ես խաղաղության օրակարգ։ Եթե դրա տակ հասկանում եք տարածք ու ճանապարհ զիջել, ապա սա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի օրակարգ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930