Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացե՛ք, դռները արա՛, բացե՛ք դռները, նիկոլականնե՛ր». Ցուցարարները փորձեցին բացել ԱԺ դարպասները

Սեպտեմբեր 14,2022 22:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկո՛լ, թող հանգիստ ապրենք, գնա՛, արա», Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիները այս կոչերով փորձում են բացել  ԱԺ շենքի դարպասները: Նրանք թափահարում էին դարպասները ու դիմելով ոստիկաններին՝ բղավում. «Բացե՛ք, դռները արա՛, բացե՛ք դռները, նիկոլականնե՛ր»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի այսօր ՝«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի:

Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»,- հայտարարությունից վրդովված քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի դիմաց։

«Մեր երեխեքն են զոհվել, իր երեխեն ա՞  զոհվել, որ խոսում ա խաղաղ»,- բղավում էր մի կին:

Քաղաքացիները պարբերաբար սուլում են, վանկարկում՝ «դավաճան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: