Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ ՌԴ փոխվարչապետ

Սեպտեմբեր 19,2022 21:40

Aysor.am. Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4,5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար,  Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների հոսքի համար։

Մեր գնահատականներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։

Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Օվերչուկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930