Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանկարծ բռնեն ու գազի գինը կոտրեն մեր գլխին՝ 2500 դոլար՝ 1000 խմ-ի համար, ի՞նչ ենք անելու, լինելու ենք այն, ինչ մեր զինվորն է հիմա՝ վրանների տակ». Սրապիոնյան

Սեպտեմբեր 24,2022 20:30

«Մենք այստեղ ունենք թուրքական գործակալների խունտա, որն իրագործում է թուրքական քաղաքականությունը՝ հայկական իրականության մեջ: Մենք կանգնած ենք մեզ իսկ կորցնելու վտանգի առաջ ու կապ չունի՝ մենք ՌԴ-ի դաշնակի՞ցն ենք, Իրանի՞ դաշնակիցն ենք, կամ դաշնակից առհասարակ ունե՞նք, թե՞ չունենք»,-այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախաձեռնած «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով քննարկման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նա ասաց, որ Հայաստանում ցույց են տալիս, որ մենք ուղնուծուծով հակառուս ենք ու օգնություն սպասում ՌԴ-ից. «ՌԴ դեսպանատան դեմ գնում են ինչ-որ մարդիկ, ցույցեր են անում ու տրորում ռուսական դրոշը, հաջորդ օրը հանրապետության թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից իբրեւ խորհրդարանական ուժեր ընդունվում են խորհրդակցության, որի օրակարգը որեւէ մեկին հայտնի չէ: Նույնը տեղի է ունենում մի քանի օր առաջ: Ի՞նչ է սա, եթե ոչ ալամ աշխարհին, ինչպես իրենք են սիրում ասել, ցույց տալ, որ մենք հակառուս ենք ու ասում ենք ՝ ՀԱՊԿ-ը չի օգնում: Ինչի՞ պիտի օգնի:

Եթե Պուտինը իր շահը ստորադասի եւ հանուն մեր շահի նոր արնահեղության մեջ մտնի, մենք ի՞նչ կասենք այդ մարդուն,  կասենք՝ հիմար է: Նա իր շահն է սպասարկում ու մենք պարտավոր ենք այդ շահը հարմարեցնել մեր շահին: Եվ հիմա ես հարց եմ տալիս՝ ամբողջ Եվրոպայում գիտեք ինչ է կատարվում գազի գնի հետ կապված, էներգետիկ ռեսուրսների հետ կապված, եթե հանկարծ բռնեն ու գազի գինը կոտրեն մեր գլխին՝ 2500 դոլար՝ 1000 խմ-ի համար, ի՞նչ ենք անելու՝ լինելու ենք այն, ինչ մեր զինվորն է հիմա՝ վրանների տակ»:

Ըստ Սրապիոնյանի, այս իշխանություններին հեռացնելու համար մնում է ոչ քաղաքակիրթ ճանապարհը՝ ժողովրդական ընդվզումը մտավորականություն կոչվածը պետք է ժողովրդին բացատրի, որ ոչնչացման եզրին ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930