Լրահոս
Օրվա լրահոսը

Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի

Հոկտեմբեր 08,2026 13:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 998 – Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՄԱՐԶԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՆԵՐԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ
ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։

2. Հաստատել՝
1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների
կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի
վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի
Հանրապետության վարչապետին։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական
սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային
կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել
հանձնաժողովի քարտուղարին.

2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ
նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնա-
գիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջար-
կությունների ներկայացումը։

5. Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության
ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա
ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին
ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի,
օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան
փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց
փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։

6. Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը
աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն
ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման
միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի
քննարկման նպատակով։ Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ
արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված
կարգով։

7. Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ
իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու
մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031