Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Չարժե իրական պայմանավորվածությունները փոխարինել երևակայական բանով. Զախարովան՝ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի մասին

Սեպտեմբեր 29,2022 19:30 Share

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:

«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: «Նրանք խոստանում են շատ բան, բայց արդյունքներ չկան»,- ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները չեն նպաստում փոխադարձաբար ընդունելի լուծումներ որոնելուն:

«Դրանից շատ օգուտ չկա: Իմաստն այլ է: Երևանում այսօր Զասը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ մոնիթորինգի արդյունքները: Մինչ այդ հաշվետվություն էր ներկայացվել ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում: Փորձագետների առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշելով զորամիավորում չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Հայաստանը թերևս առաջնորդվել է իր ընթացիկ խնդիրներով: Ըստ նրա՝ դա հանրապետության ինքնիշխան իրավունքն է:

Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործակցությունը գնահատում է որպես բեղմնավոր, արդյունավետ, իսկ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը համընկել է առանձնահատուկ սպառնալիքների հետ:

«Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա գործակության հեռանկարները»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ընդամենը նախարարության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող այս տիկինը խոսում է այնպես, կարծես ինքը Անդրկովկասի տարածաշրջանի տեր ու տնօրենը լինի։ Տիկին, քո ասած եռակողմ ձևաչափը էրդողանի պատվերով եք ստեղծել, դա հայերիս ոչ մի լավ բան չտվեց, դրանից մեր տարածքները ամսե-ամիս կրճատվում են, դուք էլ ալիևի հետ դրա հաշվին ավելի եք ախպերանում։
    Մի հատ էլ
    բացատրում է, որ ՀԱՊԿ-ի զորավարժություններին կարող ենք չմասնակցել, քանի որ դա ինքնիշխան Հայաստանի իրավունքն է։ Բա իհարկե մեր իրավունքն է, բա հո Զասն ու դու չեք դա որոշելու։

Պատասխանել