Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան․ «ՀՀ-ն առաջարկել է Իրան-Հայաստան-Ռուսաստան համատեղ զորավարություններ անցկացնել, ռուսական կողմը չի համաձայնվել»

Սեպտեմբեր 29,2022 21:21

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը երեկվա  ասուլիսում ասել էր․ «Դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»։

Արդյոք հնարավո՞ր է Իրանի հետ զորավարժություններ իրականացնել, Իրանը դրանում շահագրգռվա՞ծ է։ Aravot․am-ի հետ զրույցում ի պատասխան մեր այս հարցի քաղաքագետ Արմեն Վարդանյանն ասաց․ «Իմ տեղեկություններով՝ Հայաստանն առաջարկել է Իրան-Հայաստան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ անցկացնել Հայաստանում։ Իրանական կողմը համաձայնվել է, ռուսական կողմը չի համաձայնվել»։

Թե ինչո՞ւ չի համաձայնվել Ռուսաստանը, քաղաքագետն ասա՝ որովհետեւ Ռուսաստանն անգամ այդ մասով «խանդ» ունի․«Ուզում են Հայաստանը միայն իրենց տեսնի դաշնակից»։

Մեր մյուս հարցին՝ այդ դեպքում միայն ՀՀ-Իրան զորավարժություն անցկացնեինք, եթե Իրանը համաձայն է, Վարդանյանն այսպես պատասխանեց․ «Ինձ թվում է՝ Ռուսաստանը դրան դեմ կլիներ, չէր թողնի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930