Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն իր առաջադրած թեկնածուներին ընտրեց ԿԸՀ նախագահի եւ ԿԸՀ անդամների պաշտոններում

Հոկտեմբեր 07,2022 18:45

ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում այսօր հրապարակվեցին ՔՊ-ի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի առաջադրման հարցով քվեարկության արդյունքները՝ 65 կողմ, 0 դեմ։ Այսպիսով, նա ընտրվեց ԿԸՀ նախագահ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաեւ դուրս եկել ՔՊ կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։

ՔՊ-ի կողմից ԿԸՀ անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքները հետեւյալն են․

Աննա Գրիգորյան-կողմ 65

Ժիրայր Կարապետյան-կողմ 65

Նունե Հովհաննիսյան-կողմ 65

Արուսյակ Տերչանյան-կողմ 65

Արմեն Սմբատյան-կողմ 65

Սիլվա Մարկոսյան-կողմ 65

Այս դեպքերում եւս դեմ ձայներ չեն եղել։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստերին եւ քվեարկություններին չի մասնակցում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31