Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է…Լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել, կամ հեռացնել». Աղվան Վարդանյանի սուր գնահատականը՝ ՔՊ-ին

Հոկտեմբեր 10,2022 14:12 Share

«Շնորհավորում եմ, անցած շաբաթ հայկական ժողովրդավարությունը փայլուն նվաճումներ արձանագրեց. Մենք ունենք ԿԸՀ նախագահ՝ միակուսակցական համակարգից: Մենք ունենք ԲԴԽ նախագահ՝ նույն տեղից: Դրանից որոշ ժամանակ առաջ ՍԴ դատավոր էիք ընտրել, որի ուղեղը կազմված էր միայն «Մարտի 1» բառակապակցությունից: Տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները, դեսպանատները չեն ողջունում այս առաջընթացը»,- այսօր ԱԺ ճեպազրույցն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով իշխանությանը՝ Աղվան Վարդանյանն այսպիսի գնահատական տվեց. «Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է՝ մեր հոգեւոր, մշակութային, բարոյական, քաղաքակրթական արժեքներից դուրս, որ ախտահարում է նաեւ հանրությանը: Լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել, կամ հեռացնել, այլապես պետական, ազգային բոլոր ինստիտուտները ոչնչացնելու են: Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները: Ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի ստախոս, թուլակամ: Ասել է՝ ելույթ կունենամ ու Ադրբեջանը կկազմաքանդվի, Ալիեւը մինչեւ վերջ ստորացնում է, նվաստացնում է՝ մի ծպտուն չի հանում: Ասել է՝ ժողովրդավարություն եմ բերում, միակուսակցական բռնապետություն է փորձում խաղալ: Ասել է՝ խաղաղություն եմ բերում, բերել է պատերազմ: Ասել է՝ առանց Արցախ Հայաստան չկա, ասում են՝ Արցախ չկա: 2021-ին ասել է՝ Արցախի ինքնորոշում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, ասում է՝ ի վիճակի չենք պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը, ազատությունը, նաեւ անվտանգությունը: Ասել է՝ ՀՀ սահմանները, ինքնիշխանությունը կարմիր գիծ են, Ադրբեջանը մտել է Հայաստան, շարունակում է բանակցել՝ «հավաստի աղբյուրի» նորանոր զիջումներով: Պատերազմից հետո սահմանագիծ ամրացնելու փոխարեն 200 մլն դոլար պարգեւավճար են տվել, տասնյակ միլիոններ ուղղել ԱԱԾ, ՊՊԾ, Քննչական, միլիարդների այլ անիմաստ ծախսեր արել: Ինչո՞ւ կարմիր, սեւ բերետավորները սահմանում չեն: Լավ, ի՞նչ պիտի անի, որ հասկանանք՝ ազգակործան, պետականության կործանման պատուհաս է»:

Աղվան Վարդանյանը լրագրողներին հորդորեց ՔՊ-ի 71-72 հոգուն հարցնել՝ էլ ի՞նչ անի Փաշինյանը, որ տարանջատվեք. «Պարզ է, մի 10-15 հոգի չմարդ են, բա մյուսնե՞րը՝ ինքնասիրություն, սեփական կարծիք, արժանապատվություն չունե՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31