Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու ՀԱՊԿ դաշնակիցները որևէ տարաձայնություն չունեն. Պեսկով

Հոկտեմբեր 10,2022 17:21 Share

Ռուսաստանն ու ՀԱՊԿ դաշնակիցները որևէ տարաձայնություն չունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը չեն մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ կան, Պեսկովն ասել է. «Ոչ»: Նա հաստատել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է այս շաբաթ այցելել Աստանա, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:

ՀԱՊԿ զորավարժությունները նախատեսվում են հոկտեմբերի 10-14-ին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել