Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ողբերգությունների բանաձևը. Ռուբեն Հակոբյան

Հոկտեմբեր 21,2022 10:28

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր ողբերգությունների բանաձևը…

Եվ այսպես՝

Րաֆֆի՝

– Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ։

Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը:

Գարեգին Նժդեհ՝

– Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի,

Հովհաննես Թումանյան՝

– Մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը… Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ…

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Շառլ Դը Գոլը՝

– Չի կարելի թույլ տալ, որ ցածր զարգացում ունեցող մարդիկ կառավարեն երկիրը, որովհետև նրանք երկիրը կհասցնեն իրենց մակարդակին։

(Կարող եք շարունակել…)։

Իսկ, թե ինչպես առաջին դարում ավելի քան 300 000 քառ/կմ տարածքից մնացել է ընդամենը մի ափաչափ Հայաստան՝ ավելի մանրամասն ու փաստարկված մեզ մատուցում են Խորենացու «Ողբ»-ն ու Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը՝ մեր կենսագրության իրական և ճշմարիտ արձանագիրները։

Այո՛, հազարերորդ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ծնել և սնել ենք մենք՝

* մեր իշխանավորի մարտնչող տգիտությամբ, իշխանատենչությամբ, չտեսությամբ ու ընչաքաղցությամբ,

* ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմն ու բարոյականությունը պետականաշինությանը հակացուցելու մեր անձնաշահ կարողությամբ,

* ներքին նվաճողին հատուկ՝ գող- ավազակներին ու խծբ-ներին գործադիր ու օրենսդիր խցկելու անսպառ լկտիությամբ…

Բայց, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ իմպոտենտին հատուկ համառությամբ փորձում ենք ազգակործանի ծնունդը գցել ուրիշների գրպանը։ Եվ քանի դեռ շարունակելու ենք չտեսնել մեր իսկ ձեռքերով մեր իսկ աչքերի մեջ մխրճած հաստաբուն թունավոր գերանը և փորձել ուրիշների աչքերում փնտրել չոփեր, ինչը երբեմն նույնիսկ չկա, շարունակելու ենք սորոսների, ամերիկաների ու ռուսների թիկունքում թաքնվելով ծնել այս տեսակին։

Քերթողահայրը կասեր՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31